Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետ. «Փոշմանել եմ, որ ընդամենը 3 երեխա եմ ունեցել». (Ֆոտոշարք)

Ապրիլ 07,2014 22:19

Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ   Գյումրու ծննդատուն այցելած քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենամեծ հարստությունը ծնողի, ընտանիքի համար երեխան է ու որպես օրինակ մեջբերեց իր անուն-ազգանուն-հայրանունը կրող  թոռնիկին`Սամվել Միսակի Բալասանյանին: «Ես  փոքրիկ  Սամվել Բալասանյան ունեմ արդեն, 6 ամսական է  թոռնիկս, մենք անչափ  ուրախանում ենք նրանով, դրանից մեծ ուրախություն ընտանիքում չկա: Մենք պետք է կարողանանք էնպիսի օրենքներ ընդունել, որպեսզի խրախուսենք ծնելիությունը: Օրինակ` ես  օրենքի նախագիծ ունեի  բազմազավակ ընտանիքիների հետ կապված: Ճիշտն ասած, հիմա ոնց, որ թե ուզում են ընդունել էդ օրենքի նախագիծը, շրջանառության մեջ է: Շատ կարևոր է, պետք է կարողանանք խրախուսել բազմազավակությունը: Ես իմ կյանքի փորձով եմ ասում, ինչքան շատ երեխա մարդ ունենա, այնքան հարուստ կլինի, նա երեխայով է հարուստ, սերնդով է հարուստ»:

PrevPhoto
NextPhoto

Ըստ Սամվել Բալասանյանի, յուրաքանչյուր հայ ընտանիք առնվազն 4 երեխա պիտի ունենա: «Օրինակ` ես 3 երեխա ունեմ, բայց գտնում եմ, որ քիչ է, բայց պրոպագանդում եմ, որ իմ որդիները շատ զավակներ ունենան` 5-6, կապ չունի սեռը, կարևորը որ երեխա լինի», -ասաց քաղաքապետը:

Նշենք, որ Գյումրու ծննդատանը այսօր 13 երեխա են ծնվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930