Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան «ամոթալի զրպարտանք» է անվանում Քեսաբի վերաբերյալ հայկական կողմի պնդումները. «Ազատություն»

Ապրիլ 07,2014 19:33

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը «ամոթալի զրպարտանք և անհիմն մեղադրանք» է որակել ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ի հայտարարությունը, որում հայ դիվանագետը պնդում էր, թե ծայրահեղական խմբավորումները, մասնավորաբար, Ալ-Քաեդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը որպես պլացդարմ` Քեսաբի վրա հարձակման  ընթացքում:

«ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն իր պատասխանում մատնացույց է արել այս մեղադրանքների անհիմն բնույթը», – նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության  հաղորդագրության մեջ, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում:

 

 «Ազատություն» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Ну и что??? Турция уже 100 лет отрицает Геноцид. Кто поверит лживым заявлениям Турции??

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930