Դոնեցկի ժողովրդական հանրապետության խորհուրդը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ժամանակավոր խաղաղապահ զորքեր մտցնելու խնդրանքով: Հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Այս ամիսներին Դոնբասի բնակիչները փորձում էին իրենց բողոքն արտահայտել», – ասվում է դիմումի մեջ, որն ընդունվել է միաձայն, – «Դիմում ենք Պուտինին, միայն Ռուսաստանը կարող է մեզ պաշտպանել»:
Պատգամավորները նաև որոշում են ընդունել Դոնեցկը Ռուսաստանի կազմին միացնելու հանրաքվե անցկացնել մայիսի 11-ից ոչ ուշ:
«Այդ ամսաթիվը համապատասխանեցվել է Լուգանսկի և Խարկովի շրջանների հետ», – ասել է նիստի մասնակիցներից մեկը:
Կարդացեք նաև
Հանգստյան օրերին Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկում, Լուգանսկում և Խարկովում զանգվածային ցույցեր են սկսվել: Ցուցարարները, որոնք չեն ընդունում Ուկրաինայի իշխանափոխությունից հետո նշանակված ղեկավարներին, կառավարական շենքեր են գրավել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ