Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ հայտարարությունները՝ թուրքիզմի հերթական դրսեւորումն են»

Ապրիլ 07,2014 19:14

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան հայտարարությունը ԵԽԽՎ-ում Քեսաբի վերաբերյալ

Հարգելի գործընկերներ, այն, ինչ տեղի ունեցավ  առավելապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ քաղաքում, մարդկային հերթական ողբերգությունն է։ Անհերքելի են փաստերը, որ Քեսաբի վրա կատարված ահաբեկչական հարձակումն իրականացվել է Թուրքիայի տարածքը հատած ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այդ բարբարոսական գործողությունների արդյունքում  Քեսաբի հայ բնակչությունը տեղահանվել է։ Ահաբեկիչները պղծել են հայկական եկեղեցիները, ավերել ու թալանել են  հայերի տները։ Հերթական ցեղասպանությունից փրկվելու համար Քեսաբը հայաթափվել է։  Կան նկարահանված կադրեր, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են ահաբեկիչները Թուրքիայի սահմանից անարգել անցնում Սիրիա, դեպի Քեսաբի տարածք, եւ նույն այդ ահաբեկիչների շարքերում կան թուրքական բանակի զինվորներ։ Ուստի թուրք պաշտոնյաների, իբր, անտեղյակ  հայտարարությունները՝  թուրքիզմի հերթական դրսեւորումն են, ոչ ավելին։ Եւ պատահական չէր թուրքական հետազոտական կենտրոններից մեկի ղեկավարի հայտարարությունը, թե Սիրիայում ունենալ հայ համայնք, նշանակում է Հայաստանի ձեռքը միշտ երկար պահել Թուրքիայի եւ Մերձավոր Արեւելքի վրա։

Հարգելի գործընկերներ, քաղաքացիական բնակչության դեմ ուժի ցանկացած կիրառում՝ անկախ նրանց էթնիկ, կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի եւ մեր Վեհաժողովը պարտավոր է արձագանքել Քեսաբում տեղի ունեցածին ու հստակ պարզաբանումներ պահանջի թուրքական իշխանություններից։ Մեկ տարի անց Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի։ Եւ խիստ հրատապ է, որ մեր Վեհաժողովը անհապաղ դիտորդական առաքելություն ուղարկի Քեսաբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ օր առաջ լուծումներ գտնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930