ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ. Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին:
Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագրգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարություն