Ալ. Սպենդիարյանի թատրոնի տնօրենի արդեն նախկին թեկնածու, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Գագիկ Մանասյանը դեռ 15 օր առաջ գիտեր, որ թատրոնի տնօրեն է դառնալու Եգիպտոսից եկած Անդրանիկ Արզումանյանը։
«Նա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ԱՊՀ միջպետական մշակույթի հիմնադրամի նախկին տնօրեն Արմեն Սմբատյանի թեկնածուն է, եւ այդպես էլ պետք է լիներ։ Անդրանիկ Արզումանյանին հատուկ Եգիպտոսի անապատներից բերել են տվել, բա հո առանց պաշտոնի չէին թողնելու։ Այս թեկնածուն «անապատի արեւի» շարքից է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գագիկ Մանասյանը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ