Լրահոս
Օրվա լրահոսը

Haqqin.az Ադրբեջանում սպառնացել են կտրել Ժիրինովսկու ականջը

Ապրիլ 07,2014 17:39

Ադրբեջանի Ժամանակակից Մուսավաթ կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը խոստացել է անձամբ կտրել Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ, ՌԴ պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու ականջը, որն, ըստ նրա, վիրավորել է ադրբեջանցիներին: Հայտնում է «Հաքքին.ազ»-ը:

Ռուսաստանի խորհրդարանում ելույթ ունենալիս Ժիրինովսկին հայտնել էր, որ ադրբեջանցի ազգ գոյություն չունի, դրանք ընդամենը Կասպից ծովի ափերի բնակիչներն են:

«Ռուսերենից թարգմանաբար ի՞նչ է նշանակում Ադրբեջան: Ազերը Խազարն է, այսինքն՝ Կասպից ծովը, բաջան՝ երկրամասը: Այսինքն, մարդիկ, որոնք ապրում են Կասպից ծովի ափերի մոտ: Ռուսերենով՝ կասպեցիները: Ի՞նչ է դա, ազգությո՞ւն է, ինչ է: Դրանք մարդիկ են, որոնք բնակվում են որոշակի տարածքում», – ասել էր Ժիրինովսկին, ինչին ադրբեջանցի պատգամավորը պատասխանել է.

«Այդ վիրավորանքների համար ես անձամբ կկտրեմ նրա ականջը: Իսկ ով չի կարող արժանի պատասխան տալ Ժիրինովսկուն, ուրեմն նրանից ոչնչով չի տարբերվում»:

Գաջիևը առաջին անգամ չէ, որ մարդկանց սպառնում է ականջ կտրելով: Ավելի վաղ նա սպառնացել էր կտրել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը, որը իր «Քարերի երազներ» վեպում հայերին դրական էր ներկայացրել: Հարկ է փաստել, որ Այլիսլիի երկու ականջներն էլ միչև օրս տեղում են:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930