Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատամարտիկներ. ողջունում ենք ոչ իշխանական ուժերի՝ միասնական կամքի դրսևորումը

Ապրիլ 07,2014 17:35

Սույն թվականի ապրիլի 3-ին, հրաժարականի քողի ներքո, պաշտոնանկ արվեց Հայաստանի սնանկացման հիմնական ճարտարապետներից մեկը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Փաստորեն, իշխանական կերատաշտակի մոտից հեռացվեց մեկը, ով երկար տարիներ սնուցում էր այն՝ հանցավոր սխեմաներով, տարաբնույթ մեթոդներով, ինչի արդյունքում ժողովուրդն առավել աղքատացավ և դիմեց զանգվածային արտագաղթի:
Իշխանությունները, ղեկավարվելով ոհմակի հոգեբանությամբ, սեփական լինելիությունն ապահովելու համար, զոհաբերեցին իրենց թիմակցին:

Այս գործընթացում, սակայն, վճռորոշ դեր ունեցան քաղաքական ուժերը՝ հանձին ոչ իշխանական քառյակի և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության: Այս ուժերի վճռական գրոհի սպառնալիքը իշխանություններին ստիպեց զոհասեղանին նետել Տիգրան Սարգսյանին:

Ցուցաբերվեց միասնականություն, որի ջատագովն ենք նաև մենք: Նախորդ տարի աշնանը Դաշտային հրամանատարների խորհուրդը կուսակցություններին առաջարկեց, մեզ որպես միջնորդ և իրենց որպես որոշիչ քաղաքական միավորներ, նախաձեռնություն հանդես բերել՝ միասնական լուծումներ փնտրելու, պետությունն այս դժոխային վիճակից դուրս բերելու ճանապարհին, ինչն այսօր տվեց իր առաջին արդյունքը:
Մենք ողջունում ենք ոչ իշխանական ուժերի՝ միասնական կամքի դրսևորումը: Միաժամանակ հորդորում ենք չբավարարվել ձեռք բերվածով և շարունակել ամբողջական իշխանափոխության գործընթացը՝ մինչև համակարգային փոփոխություններ:
Համոզված ենք, որ համակարգային փոփոխությունների համար պայքարը չի վերածվի կերակրատաշտի մոտ նոր պաշտոն ստանալու պայքարի:

Հուսով ենք, որ ոչ իշխանական միասնաբար հանդես եկող ուժերը վարչապետի հրաժարականը բավարար չեն համարի, ներքին գզվրտոցներով չեն զբաղվի և չեն վերածվի հերթական «հաճախորդների»:

Մենք՝ ազատամարտիկներս, հետամուտ ենք լինելու առկա իշխանափոխական գործընթացի անշրջելիությանը և հետևողական ենք լինելու կյանքի կոչել ժողովրդի կամքը՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական իշխանություն ձևավորելու գործում :

Ազատամարտիկների դաշտային հրամանատարների խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930