Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը աշխատանքային խորհրդակցության շրջանակում զեկուցել է, որ մայրաքաղաքի փողոցներում վերականգնվել և ամրացվել է հայտարարությունների 207 ցուցատախտակ: Բացի այդ, զեկուցվել է, որ անցած մեկ ամսվա ընթացքում Երևանի փողոցներից ապամոնտաժվել է օրենսդրությանը չհամապատասխանող 324 գովազդային վահանակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացն ու խիստ հսկողության տակ պահել այն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն