«Կարծում եմ այսօր ԵԽԽՎ-ն կարևոր խաչմերուկի վրա է»,-ԵԽԽՎ ամբիոնից այսպիսի հայտարարություն արեց ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ալեքսեյ Պուշկովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք , ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում քննարկվող կարևորագույն հարցերի շարքում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության` լիազորությունների դադարեցման և Ուկրաինայում վերջին զարգացումների հարցերը:
Ըստ Ալեքսեյ Պուշկովի` համակարգային այս աշխարհաքաղաքական հարցին ԵԽԽՎ-ն միայն մեկ կողմից է անդրադառնում:
«Ղրիմի հետ կապված պատմությունն ունի նախապատմություն և վենետիկյան հանձնաժողովը պետք է քննի, թե որն է այս միջազգային ճգնաժամի նախապատմությունը»,-շեշտեց ռուս պատվիրակն ու հիշեցրեց ԱԳ նախարարների ստորագրած համաձայնագիրը, որի դրույթները դեռ ի կատար չեն ածվել:
Կարդացեք նաև
Ռուս պատվիրակը Վեհաժողովին կոչ արեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գոյություն ունեցող հարցերում լինել անկախ և խնդրին մոտենալ «ոչ միայն տվյալ երկրի քաղաքական նպատակների իրագործման տեսանկյունից, այլ պատկերը ներկայացնել բազմակողմանիորեն»:
ՌԴ պատվիրակության մեկ այլ անդամ, Լեոնիդ Սլուտսկին խոսեց ՌԴ-ի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքի մասին: Նա նկատեց, թե ԵԽԽՎ-ն պետք է խուսափի անել այն, ինչ անում է ԱՄՆ-ն: Պատվիրակը շեշտեց. «Մենք պետք է խուսափենք խտրական վերաբերմունքից, պետք է վարվել այնպես, որպեսզի հենց պատվիրակությունների միջև էլ խտրական վերաբերմունք չդրսևորվի: Ռուս պատվիրակը կոչ արեց խուսափել երկակի ստանդարտներից ու եզրափակեց իր խոսքը` անդրադառնալով Ուկրաինական զարգացումներին և Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշմանը. «ԵԽԽՎ-ից ակնկալում ենք խնդրի քննարկման ժամանակ խելամտություն և նրբանկատություն»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ