Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կանանց

Ապրիլ 07,2014 16:47

«Ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության օրը, մեր լավագույն, ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկն է։ Ես մաղթում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք, ձեր երեխաներն առողջ լինեն, իսկ ամուսինները` ձեր թիկունքին ամուր կանգնած։ Ուզում եմ, որ միշտ ապահովված լինեք և բավականություն ստանաք ձեր աշխատանքից»,-շնորհավորելով նախարարության կին աշխատակիցներին` ասաց Դերենիկ Դումանյանը։

Նա ընդգծեց առողջապահության ոլորտում աշխատող կանանց դերը, ովքեր անհանգիստ գիշերներ են անցկացնում ոչ միայն իրենց երեխաների ու հարազատների, այլև բոլորի կյանքի և առողջության համար։

«Ես ուրախ եմ, որ մեր կին բուժաշխատողները բարձր են պահում մասնագիտության պատիվը։ Որպես առողջապահության նախարար ես իմ հիմնական խնդիրներից մեկը համարում եմ առաջիկա տարիներին ձեզ համար արժանավայել վարձատրություն ապահովելը»,-հավելեց նախարարի պաշտոնակատարը` կանանց մաղթելով, որ նրանց յուրաքանչյուր օրը տոն լինի, որ մշտապես շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։

Դերենիկ Դումանյանը մի խումբ աշխատակցուհիների առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի, ինչպես նաև կանանց տոնի կապակցությամբ պարգևատրեց պատվոգրով։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930