Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության ավագ քննիչը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»

Ապրիլ 07,2014 16:44

ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Էդգար Պետրոսյանը քիչ առաջ հրապարակված դատավճռով մեղավոր ճանաչվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալը: Դատարանը նրան դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Ըստ մեղադրանքի՝ մասնավոր գանգատի հիման վրա խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործով քննիչին հանձնարարվել էր կարճել գործը, իսկ նա էլ որոշել էր օգտվել առիթից եւ իր լիազորությունների սահմաններում կայացրած որոշման համար փող աշխատել՝ պահանջելով 1000 դոլար՝ գործը կարճելու համար: Իր պաշտպանական ճառում ամբաստանյալը հայտարարել էր, որ քննությունն իր արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական չի տվել՝ այն պետք է ոչ թե կաշառք որակվեր, այլ կաշառք ստանալու պատրվակով խարդախություն:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930