Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը նախագահի համար ԱԺ-ում ավելի վտանգավոր է. Տիգրան Կարապետյան (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 16:10

«Բանկիրը չի կարող լինել կառավարող, որովհետեւ վաշխառու է՝ իր օգուտը, իր շահերն առաջնահերթ է դնում»,-այսօր՝ ապրիլի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» առաջնորդ Տիգրան Կարապետյանը:

Չնայած իր այդ հայտարարությանը՝ Տիգրան Կարապետյանը սպասվող փոփոխություններից լավ բան չի սպասում, քանի որ համարում է, որ համակարգն ի սկզբանե սխալ է, եւ այն միտված չէ աշխատել ժողովրդի համար:

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուն է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նա հայտարարեց, որ այդ պաշտոնը ստանալու է պարոն Աբրահամյանը, քանի որ դա հարմար է ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ քառյակին.

«Այս պաշտոնում Հովիկ Աբրահամյանն ավելի վտանգավոր է նախագահի համար, այն առումով, որ եթե որեւէ մի դրություն լինի, Ազգային ժողովի նախագահն է փոխարինում նախագահին: Դա նաեւ շախմատային քայլ կարող է լինել՝ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնը տալ, որը Հովիկ Աբրահամյանը միշտ երազել է, դրանով քառյակի պահանջն ուղղորդել դեպի Հովիկ Աբրահամյան, որն ինքնին կմարի, իսկ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին ունենալ հավատարիմ մարդ»:

Տիգրան Կարապետյանն անդրադարձավ նաեւ այն վարկածին, թե վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներ են նաեւ ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն եւ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ նախկին նախագահների մեջ չպետք է փնտրել Տիգրան Սարգսյանի փոխարինող. նա համարում է, այդ պաշտոնը պետք է ստանձնի մի այնպիսի մարդ, որը նախագահ չի եղել, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին, ում նա բնորոշեց որպես հզոր դեմք՝ «Կլանը հարկավոր է փոխել»:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեությանը՝ Տիգրան Կարապետյանը հայտարարեց. «Բարգավաճը ձգտում է սիրաշահել ժողովրդին, դա հաճելի է, որովհետեւ ժողովրդին ոչ մեկը շան տեղ չի դնում. Բոլորն իրենց անձերով են զբաղված»:

Իսկ այն հարցին, թե ո՞ւմ է տեսնում Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Կարապետյանն ասաց, որ շրջանառվող թեկնածուներից համակրում է Կարեն Կարապետյանին եւ բացառում Դավիթ Հարությունյանի թեկնածությունը.

«Դավիթ Հարությունյանը Քոչարյանի մարդն է եղել, իսկ հիմա՝ այս սրացման պահին, Ազգային ժողովի նախագահի պաշտոնը շատ կարեւորվում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930