Օրերս hetq.am-ը այցելելով Էջմիածին` գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատուն, ականատես էր եղել, որ նրա տան հսկողությունը անվտանգության աշխատակիցներից բացի, իրականացնում է նաև մի վագր, որի ատամները, սակայն, հանված են:
Aravot.am-ը գեներալի մտերիմներից մեկից` Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի պատասխանատու Յուրա Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ռիսկ անում այդքան հաճախակի հյուր գնալ գեներալ Մանվելի առանձնատուն և ինչո՞ւ է նա իր առանձնատան դիմաց վագր կապում. սրանով իր ո՞ւժն է ցուցադրում, թե՞ պարզապես գազաններ շատ է սիրում ու մեծ ծախսեր անելով՝ նրանց պահում է:
Մեր զրուցակիցը հերյուրանք որակեց այն տեղեկությունը, թե գեներալի վագրը նրա դռանն է կապած: «Զորավարը, գեներալը ունի վագրեր, սակայն համապատասխան տեղերում, վանդակների մեջ են, տանից շատ հեռու»,- ասաց Յուրա Ալեքսանյանը:
Մեր այն դիտարկմանը, որ լրագրողը արտասահմանցի հյուրերի հետ անձամբ է այցելել գեներալի տուն, ավելին՝ լուսանկարով փաստել է այս ամեն ինչը, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Եթե նրանք տեսել են դռան շանը ու շունը փոխարինել են վագրով, դա իրենց կարծիքն են արտահայտել: Ես մի բան գիտեմ, որ զորավարը վագրին դուրս չի թողնում, նա քաջ գիտակցում է՝ վագրին ազատ թողնելու դեպքում ինչեր կարող են լինել, դրա համար վագրերին պահում են համապատասխան տեղերում»:
Կարդացեք նաև
Ըստ Շիրակի ԵԿՄ կառույցի նախագահի, Մանվել Գրիգորյանը նաև արջեր, առյուծներ, թռչուններ ունի, որոնք, սակայն, պահվում են տանից հեռու` գազանանոցում: «Պատկերացրեք՝ բոլոր տեսակի գազաններից ունի գեներալը, բայց նրանք պահվում են համապատասխան միջավայրում ու անվտանգության կանոնները համապատասխանում են»:
Յուրա Ալեքսանյանի ասելով, գեներալ Մանվելը իր ուժը ցուցադրել է մարտի դաշտում, թուրքերը նրա անունը լսելուց փախչում են, նա գազաններ պահելով ոչ մեկին զարմացնելու ոչինչ չունի, ուղղակի հաճույք է ստանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը` hetq.am-ի
What a idiot people!
մանվելը՝ զորավար։