Լրահոս
Օրվա լրահոսը

«11 ամիս կարող են քեզ արմունկով հարվածե՞լ եւ մեկ ամիս մեծարե՞լ», Անահիտ Բախշյանը՝ միամսյակի մասին

Ապրիլ 07,2014 15:39

Բարեփոխումների ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը եւ «Մեր տուն» հ/կ նախագահ Տիգրանուհի Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, քննարկում էին կանանց դերը Հայաստանում:

Տիկին Բախշյանը բարկանում է «կանանց միամսյակ» երեւույթից, համարում է այն փուչ եւ սին երեւույթ. «Ինչո՞վ է այն այդքան բացառիկ: Մենք այդ ինչպիսի՞ պետությունում ենք ապրում, որ կանայք մեկամսյակ են նշում. դա նշանակում է, որ 11 ամիս կարող են քեզ արմունկով հարվածել եւ մեկ ամիս մեծարել»:

Հանդիպման ընթացքում անդրադառնալով մանկատան շրջանավարտ աղջիկներին, բանախոսները ցավով նշեցին, որ ոչ մի պետական ծրագիր չի իրականացվում՝ մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովման համար:

«Մեր տուն» հ/կ նախագահը պատմեց, որ իրենց կազմակերպությունը զբաղվում է մանկատան շրջանավարտների հետագա կյանքով, հատկապես այն իգական սեռի շրջանավարտներով, որոնք մանկատնից հետո՝ չափահաս դառնալով, գտնվում են անհուսալի վիճակում: «Ես արդեն 25 տարի է՝ աշխատում են այս բնագավառում եւ զարմանում են այն կանանց անտարբերության վրա, որոնք թողնում են իրենց երեխաներին մանկատներում»,-ասաց Տիգրանուհի Կարապետյանը:

«Մեր տուն» հ/կ-ում բոլոր աղջիկները սովորում են բուհերում՝ Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» կրթական համալիրում, կան ուսանողներ Երեւանի պետական համալսարանում: Հիմա կազմակերպության սաները 7-ն են: Անցյալ տարի 4 աղջիկ ամուսնացել են եւ մոտ 12-13 հոգի ապրում են իրենց համար հատուկ տրված շենքերում: Զբաղվում են ասեղնագործությամբ  եւ գորգագործությամբ. «Մենք չենք թողնում, որ մեկ վայրկյան անգամ նրանք մնան պարապ»:

Բանախոսները, անդրադառնալով Հայաստանում ընտանիքի դերակատարությանը, ասացին, որ ընտանիքը պետության հիմքն է. «Սակայն, այսօրվա մեր պետության քայքայված լինելու դեպքում, այն շատ դժվար է գոյատեւում: Այսօր մանկատների երեխաների թիվն էլ է շատանում, ընտանիքները կամաց-կամաց կորցնում են իրենց դերակատարությունը: Նաեւ ընտանիքի չկայացմանը նպաստում է արտագաղթը: Կնոջ համար սա շատ ծանր է, որովհետեւ ընտանիքի համար նա դառնում է կես կին, կես տղամարդ»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930