Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ալ. Իսկանդարյան. «Սերժ Սարգսյանը ոչ մի պատճառ չունի վարչապետի պաշտոնը ընդդիմությանը տալու» (Տեսանյութ)

Ապրիլ 07,2014 15:31

Տիգրան Սարգսյանի կառավարությունը բավականին երկարակյաց էր եւ նրա փոփոխությունը, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, միանգամայն տրամաբանական էր:

Այսօր «Հենարան»  ակումբում քաղաքագետն անդրադառնալով Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, ասաց, որ այդ տարիներն ամենահաջողը չէին, քանի որ թե տնտեսական եւ թե քաղաքական ծանր վիճակներ էին Հայաստանում. «Եթե հիշում եք, 2008 թվականից ներդրումների ծավալը նվազում էր, սոցիալական ծանր վիճակ էր եւ այլն: Ի վերջո, սա այն կառավարությունը չէր, որ պիտի մինչեւ նախագահի հաջորդ ընտրություններ  մնար: Սա, իհարկե, պետք է տեղի ունենար, բայց դեռ Մաքսային միությանն անդամակցելու եւ նման այլ հարցեր կային»:

Aravaot.am-ի այն հարցին, արդյոք վարչապետի փոփոխությամբ քաղաքականության կուրս կփոփոխվի՞, թե՞ սա ընդամենը անձի փոփոխություն էր եւ արմատական լուրջ բարեփոխումներ չեն սպասվում Հայաստանին, պարոն Իսկանդարյանն ասաց, որ արմատական փոփոխությունների սպասել պետք չէ, եւ սա անձերի փոփոխություն է. «Քաղաքական կուրսը փոփոխվում է, ոչ թե վարչապետի, իհարկե, նաեւ վարչապետի, բայց դա փոխվում է նախագահի կաբինետում»:

Ըստ պարոն Իսկանդարյանի, հանրապետականների սիստեմը վերաֆորմատավորվում է, իսկ նոր վարչապետը ընդդիմությունից չի լինի, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ մի պատճառ չունի ընդդիմությանը զիջումներ անել ու վարչապետի պաշտոն տալ. «Ընդդիմությունը թույլ է եւ չի կարող նման ազդեցություն ունենալ»:

Քաղաքագետի դիտարկմամբ` հիմա ընդդիմություն չկա, եւ իրական ընդդիմությունը ներկայիս ընդդիմության նման չպիտի լինի, եւ դա  ընդդիմություն չէ. «Տեսեք՝ հիմա ինչ է կատարվում, հիմա ինչ-որ աղջիկներ տղաների հետ ավելի շատ մարդ են հավաքում, քան ընդդիմադիրներն իրենց ցույցերում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930