Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը մասնակցած Հայաստանի ազգային հավաքականի ութ անդամներից երկուսը մեդալ նվաճեցին:
98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը տուն է վերադառնում չեմպիոնական ոսկով, 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը` արծաթով: Մեր ընտրանին կարող էր ավելի շատ եւ ավելի որակով մեդալներ ունենալ, եթե Ֆինլանդիայում մրցավարությունը կողմնակալ չլիներ: Մասնավորապես, նրանք բառացիորեն ամենաբիրտ ուժով մեդալների համար պայքարի ճանապարհի կեսին կանգնեցրին 59 կգ քաշային Կարեն Ասլանյանին ու ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Ջուլֆալակյանը, մրցավարները պատժեցին նաեւ իրեն: Երեւան վերադառնալով` Արսենն ավելի մանրամասն կմեկնաբանի տեղի ունեցածը:
Այսքանով հանդերձ, մեր հավաքականը թիմային հաշվարկով 35 երկրների մրցապայքարում գրավեց 7-րդ տեղը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` diarioarmenia.org-ի եւ zimbip.com-ի