Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի և ՌԴ պատվիրակության հարցերը ԵԽԽՎ-ում կքննեն ապրիլի 9-ին

Ապրիլ 07,2014 14:51

Քիչ առաջ մեկնարկեց ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Ըստ օրակարգի` նախատեսված էր, որ Վեհաժողովի աշխատանքների առաջին օրը պետք է քննարկվեր Ուկրաինայի վերջին զարգացումները` ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը սպառնալիք հանդիսանալու համատեքստում: Սակայն բյուրոյի կողմից առաջարկ հնչեց, որ այդ քննարկումը հետաձգվի չորեքշաբթի`ապրիլի 9-ին, երբ քննարկվելու է նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը:

Առաջարկն ընդունվեց, ուստի Ուկրաինայի վերջին զարգացումները և ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության լիազորությունների դադարեցման հարցը կքննարկվի ապրիլի 9-ին:
Այժմ զեկուցմամբ է հանդես գալիս Սերբիայի պատվիրակ Նատաշա Վուկովիչը:
Ելույթի համար հերթագրվել են նաև Ադրբեջանի պատվիրակության անդամներ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930