Թել-Ավիվում ընթացող ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 93-րդ եւ կանանց 27-րդ առաջնությունում այսօր երեկոյան պայքարն սկսելու են տղամարդկանց 69 կգ քաշային մարզիկները:
Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում է Վանիկ Ավետիսյանը: Դատելով ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում հրապարակված մարզիկների նախնական պատվերներից, հայաստանցի ծանրորդը պետք է որ պայքարի մեդալների համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ