Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը քննարկել են ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագիծը

Ապրիլ 07,2014 14:40

2014թ. ապրիլի 5-6-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի համատեղ կազմակերպած Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան Գործողությունների ծրագրի նախագծի շուրջ աշխատանքային քննարկումը: Միջոցառումը, որին ներկա էին կառավարության ու աղաքացիական հասարակության 30 ներկայացուցիչներ, կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

Կառավարություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով նախատեսված այս քննարկումը նպատակ ուներ ապահովել Գործողությունների ծրագրի մշակման փուլում քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ներդրումը, համախմբել ՔՀ-ի կարծիքներն ու գաղափարները, որպեսզի ծրագրերը և միջոցառումները համապատասխանեն ՔՀ-ի կարիքներին, ինչպես նաև, որպես վերջնական արդյունք, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համատեղ ուժերով բարելավել ԲԿԳ 2014-2016թթ հայաստանյան գործողությունների ծրագիրը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ, ԲԿԳ հայաստանյան համակարգող Տիգրան Գևորգյանն իր ուղերձում, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանատիպ հանդիպում-քննարկումները` նշելով, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը և երկխոսությունը բաց և թափանցիկ կառավարության երաշխիքներից է, որն էլ և ԲԿԳ նախաձեռնության հիմնական սկզբունքն է:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանն իր ելույթում նշել է, որ լավագույն արդյունքի հասնելու համար Կառավարության և հանրության շփումը պետք է լինի շարունակական երկխոսությամբ: Կարեւոր է, որ ԲԿԳ երկրորդ Գործողությունների ծրագիրն արտացոլում է ՔՀ առաջարկներն ու մոտեցումները։
Աշխատանքային քննարկմանը Կառավարության և քաղաքացիական հասարակության անդամները ներկայացրել են ԲԿԳ հայաստանյան գործընթացները և Գործողությունների առաջին ծրագրի (2012-2014թ.թ.) իրականացման արդյունքները, քաղած դասերն ու քաղաքացիական հասարակության գնահատականը: Այնուհետև, ներկայացվել է ԲԿԳ հայաստանյան գործընթացները համակարգող աշխատանքային խմբի մշակած Գործողությունների երկրորդ ծրագրի նախագիծը: Հիմնական աշխատանքային նիստում համատեղ քննարկվել են այս նախագծում ներառված հանձնառությունները և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված նոր առաջարկները, տեսակետներն ու մոտեցումները` առաջնորդվելով ԲԿԳ միջազգային փորձագետների կողմից մշակված Գործողությունների ծրագրի ուղեցույցի պահանջներով:
Աշխատանքային քննարկման արդյունքում միջոցառման մասնակիցների ներկայացրած առաջարկությունների վերջնական փաթեթը կներկայացվի ՀՀ կառավարությանը, որից հետո 2014 թվականի հունիսին ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագիրը, որպես ավարտուն փաստաթուղթ, կփոխանցվի ԲԿԳ նախաձեռնության կենտրոնական մարմնին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930