«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդները պետք է անհապաղ հանդիպեն՝ քննարկելու հաջորդ՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու փուլի մանրամասները:
Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ԲՀԿ-ն և՞ս ղեկավարների հանդիպումը դիտարկում է այս՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու գործընթացը սկսելու տեսանկյունից:
«Ցանկացած հանդիպումից առաջ, խորհրդարանական քառյակի հանդիպումից առաջ էլ, մշակվում է օրակարգ, թե ինչի շուրջ է ծավալվելու քննարկումը: Ղեկավարների հանդիպման ժամանակ էլ կմշակվի օրակարգ: Հիմա ես «եթե»-ներով չեմ կարող խոսել»,- պատասխանեց նա:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ իրենց օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու հարց դրված չէ: «Մենք այսօր մեր օրակարգում նման հարց չունենք»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում