Նախագահականի մոտ այս պահին բողոքի ակցիա են անցկացնում «Հարսնաքարի» գործով դատարանի կայացրած վճռից դժգոհ մնացած մեղադրյալների հարազատները, որոնք արդեն 15 օր շարունակ պահանջում են արդար դատավարություն: Հիշեցնենք, որ այս գործով դատավճռի բոլոր 6 մեղադրյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:
Դատապարտվածներից Արման Խաչատրյանի հայրը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Արդեն մոտ երկու տարի է՝ հետեւում եմ գործին եւ ստացվել է այնպես, որ թացը չորի հետ վառվել է»: Մեղադրյալների հարազատները վստահ են, որ դատարանը այս գործով կայացրել է ոչ արդարացի դատավճիռ եւ հայտարարում են, որ պատրաստ են բողոքարկել դատավճիռը:
Կարդացեք նաև
Ֆոտոշարքը՝ Սեւակ Գրիգորյանի
Վարդուհի Արզումանյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում