Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Զոռով էինք ստիպում` մազերը կտրի, համազգեստի կոճակները կոճկի, ասում էինք` սիրուն չէ»

Ապրիլ 07,2014 13:29

ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հորդորում է անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին չհերոսացնել:

«Որովհետեւ յուրաքանչյուր բանակային ծառայողի եւ ազատամարտի մասնակցի արժանիքներն ակնհայտ երեւում են հայ իրականության մեջ, ով ինչ է կատարել եւ ինչ արժանիքներ ունի: Յուրաքանչյուրը հասարակության մեջ իր տեղն է զբաղեցնում կամ բանակում իր ծառայության տեղն է զբաղեցնում, բանակի առաջխաղացման հնարավորություններն է ունենում `ելնելով իր արժանիքներից»,- ասաց Սեյրան Օհանյանը: Նա կրկնեց իր ավելի վաղ հայտնած տեսակետը, թե Վոլոդյա Ավետիսյանը գումարտակի հրամանատար եւ գնդի հրամանատարի տեղակալ է ընդամենը եղել. «Դրանք են եղել իր արժանիքները, ոչ ավելին»:

Հետո նախարարը դժգոհեց. «Մեկ –մեկ այսօր ազատամարտիկներից շատերը ներկայացնում են` իրենք կպայքարեն, չգիտեմ ինչ կանեն: Նրանք, որոնք բանակում այսօր ծառայում են, նրանք են այն արժանավորները, որոնք որպես զինվորականներ կարող էին աճել, մնացածը այս կամ այն կերպ քաղաքացիական տարբեր աշխատանքի մեջ են ու դուրս են եկել բանակից: էլ չեմ ասում, որ նմանատիպ մի քանի մարդկանց, երբ բանակում լայնամասշտաբ բարեփոխումներ էինք իրականացնում, զոռով էինք ստիպում, ասում` գնա մազերդ կտրիր, կամ համազգեստի հետ գլխարկ հագիր կամ եթե համազգեստ ես հագել, կոճակներդ կոճկիր, որովհետեւ սիրուն չէ, դու ժամկետային ծառայողի դիմաց կանգնած ես, սիգարետդ էլ բերանինդ, դու սպայի վարկը, արժանապատվությունը գցում ես»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    Միգուցե հենց այդպես էլ եղել է, որ ոմանք Վ. Ավետիսյանին զոռով ստիպելիս են եղել, որ մազերը կտրի, համազգեստի կոճակները կոճկի: Ես Վ. Ավետիսյանին չեմ ճանաչում, չգիտեմ ինչպիսի մարդ է: Բայց որեւէ մեկի հասցեին նման արտահայտություններ նախարար մարդուն սազական չէ ասելը: Եթե շատ մեծ ցանկություն կար դա ասելու, ապա դա կարող էր ասել այլ անձ, բայց ոչ նախարարը: Առավել եւս Սեյրան Օհանյանի նման պարկեշտ արտաքին ունեցող անձը:

  2. Ալբերտ says:

    շատ վատ է երբ գեներալների կողքն են հավաքվում բանակից հեռու երիտհանրապետականներ: Վոլոդյայի նմաները ունեն օրվա հացի խնդիր, իսկ դուք իրենց շնորհիվ ունեք հերոսի,գեներալի կոչում… հարմար ոչ վիրավորական բառ չկա հայոց լեզվում բնորոշելու Ձեր ասածը:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930