Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Ա. Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ապրիլի 7-ի առթիվ

Ապրիլ 07,2014 13:19

Սիրելի՛ կանայք, մայրեր ու քույրեր.
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության այս սքանչելի տոնի առթիվ: Այն մեր ազգային արժեհամակարգի հենասյուներից մեկի՝ մոր կերպարի, ինչպես նաև գեղեցկության վերարժեվորման և մեծարման մի նոր առիթ է: Ընդունե՛ք մեր ջերմագույն սերն ու երախտագիտությունը և հավատացած եղե՛ք, որ Ձեր փոխադարձ սերը մշտապես ուղեկցում է բոլորիս:

Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին ցանկանում եմ, որ քրիստոնեական սերն անպակաս լինի Ձեր ընտանիքներից։ Սերունդների հայեցի և արժեքահեն դաստիարակությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, որն իրագործվում է գլխավորապես Ձեր՝ մայրերիդ կողմից: Անժխտելի փաստ է, որ դարեր շարունակ հայ մայրն է եղել ազգապահպանության սյուներից մեկը՝ փոխանցելով սերունդներին մեր ազգի ուրույն դիմագիծը:

Մաղթում եմ, որ միշտ պահպանեք հայուհու այն առաքինի կերպարը, որով բոլորս հպարտանում ենք: Թո՛ղ առողջությունը, սերն ու ընտանեկան ջերմությունն անպակաս լինեն ձեզնից, սիրելի՛ կանայք:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930