Լրահոս
Օրվա լրահոսը

Մակեյան. «Ամեն ինչ պիտի անենք մեր ինքնիշխանությունը վերադարձնելու համար»

Ապրիլ 07,2014 12:55

Ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի՝ ներկայումս Հայաստանում գոյություն չունի արտաքին քաղաքականություն, քանի որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է Ռուսաստանում. «Մեր ժողովուրդն էդքան զոհեր տվեց պատերազմում, բայց մեր անկախության երազանքը կարճ տեւեց»: Այդ մասին նա այսօր ասաց «Տեսակետ» ակումբում, սակայն նաեւ խոստացավ, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վերադարձնեն «անկախության երազանքն ու անկախ պետականությունը»:

Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը՝ պարոն Մակեյանը կարծում է, որ այստեղ էլ Ռուսաստանը դերակատարություն ունի, նա համամիտ է հնչող տեսակետին, որ վարչապետի հրաժարականը պարտադրված էր հենց ՌԴ կողմից: Ավելին, նա կարծում է, որ Տիգրան Սարգսյանին զոհաբերեցին՝ ոչ իշխանական քառյակը պահպանելու համար, որից դեռ սպասելիքներ ունեն: Այդուհանդերձ, Պետրոս Մակեյանը չի կարծում, որ ոչ իշխանականները դեր են ունեցել վարչապետի փոփոխության մեջ: Նա, ընդհանուր առմամբ, Հայաստանի պատմության ընթացքում եղած վարչապետերին բաժանում է կատարողների՝ օպերատորների եւ որոշողների: Վերջիններից եղել են միայն Հրանտ Բագրատյանն ու Վազգեն Մանուկյանը, իսկ մնացածը «օպերատորներ» են եղել, եւ հիմա էլ, Սերժ Սարգսյանը, ըստ Մակեյանի, պետք է «օպերատոր վարչապետ» գտնի, իսկ Քոչարյանն այդ դերին հարմար չէ: Եթե Քոչարյանը լինի, Սերժ Սարգսյանը կստանձնի անգլիական թագուհու դեր, ինչը, բնականաբար, նա չի ցանկանա:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930