Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1987 թ. ծնված Գաննա Ս.-ին և 1989 թ. ծնված Արմինե Շ.-ին:
Ըստ ՀՀ ոստիկանության՝ առևտրի կենտրոնի մենեջերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք հագուստեղենի բաժնից գողացել են տարբեր հագուստներ` պատճառելով 79.200 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: