«Հարսնաքարի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի համբերության բաժակը լցվում է։ Վերջինս պատրաստվում է բողոքարկել ոստիկանության անգործությունը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթերցվեց «Հարսնաքարի» գործով վճիռը, որով 6 ամբաստանյալները դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։ Այդ ընթացքում ամբաստանյալները եւ նրանց հարազատներն իրենց ոչ ճիշտ պահեցին։ Հայհոյանքներ, սպառնալիքներ եւ անեծքներ ուղղեցին Տիգրան Եգորյանի հասցեին։ «Դատարանում գտնվող ոստիկաններից յուրաքանչյուրի պարտքն էր գնալ եւ հաղորդում ներկայացնել, իսկ դատախազությունն էլ գործ հարուցեր։ Այժմ վարվում է ջայլամի քաղաքականություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։
Փաստաբանին նաեւ զարմացնում է այն հանգամանքը, որ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, թե դատական նիստի արձանագրությանը ծանոթանալուց հետո միայն կարող է գնահատականներ տալ կատարվածին։ Բայց ինչպես է դա անելու, կրիչների բովանդակությանը ծանոթանալու իրավունք նա չունի։ Դատական նիստի համակարգչային ձայնագրառումներին պետական մարմինհանդիսացող գլխավոր դատախազությունը/դատախազը, վարույթ իրականացնող մարմինը կարող է ծանոթանալ միայն քրեական գործի կամ նախապատրաստվող նյութերի շրջանակներում դրանք պահանջելով, իսկ ելնելով բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքներից՝ այդ մարմինները պետք է ուսումնասիրեն նաև բոլոր այն տեսանկարահանումներին և ձայնագրառումներին, որոնք այդ օրը իրականացվել են լրատվամիջոցների կամ այլ անձանց կողմից:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ