Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնսոլիդացիոն միակ կենտրոնը կմնա ՀԱԿ-ը. Սմբատ Կարախանյան. «Առաջին լրատվական»

Ապրիլ 07,2014 11:00

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

Պարոն Կարախանյան, Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց:Որտե՞ղ պետք է փնտրենք այս հրաժարականի պատճառները, գուցե Մոսկվայո՞ւմ: Չէ՞ որ Տիգրան Սարգսյանն այն վարչապետներ, ում չէին սիրում հենց կրեմլյան շրջանակները` նրան որակելով որպես եվրասիական պրոյեկտների հակառակորդ:

-Տիգրան Սարգսյանի հրաժարականը հիմնականում մի քանի  պատճառի հանրագումարն էր` թե՛ ներքին, թե՛ արտաքին: Ներքին գործոնների առանցքում ժողովրդական  հզոր համախմբումն էր, որին, ի դեպ, ուշադրություն են դարձնում  նաև արտաքին դերակատարները: Եթե նախկինում արտաքին գերտերություները, որոնք ունեն իրենց ազդեցությունը Հայաստանի և Հայաստանի իշխանության ձևավորման վրա, այդքան ուշադրություն չէին դարձնում ժողովրդի ընդվզմանը կամ ժողովրդի կարծիքի հետ այդքան էլ հաշվի չէին նստում, այսօր հակառակն է: Այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բացարձակապես արհամարհել ժողովրդի կարծիքը: ՀՀ գործող իշխանությունները բացարձակապես չունեն այդ քվոտան արտաքին ուժերի կողմից, և դրա համար արտաքին ուժերը իրենց քաղաքականությունը վարելու համար հաշվի են առնում Հայաստանում ստեղծված հասարակության, քաղաքական ուժերի, ավելի կոպիտ ասած՝ բնակչության մեծամասնության հստակ կարծիքը, իսկ այսօր բնակչության մեծամասնության հստակ կարծիքը ընդհանրապես դեմ է վարվող քաղաքականությանը:

Կառավարությանը զոհելով, քավության նոխազ դարձնելով` զուտ տեխնոլոգիական տեսանկյունից Սերժ Սարգսյանը փորձեց վերացնել այն վտանգները, որոնցով առաջիկայում  հնարավոր  էր, որ հանրահավաքների նոր ալիքները սրացնեին իրավիճակը, փորձեց սրանով նաև Ռուսաստանին ցույց տալ, որ կլինի վարչապետ, որին հեշտ  է աշխատել նաև ՄՄ-ում և ՄՄ երկրների հետ: Սակայն էլի եմ ասում, որ առանցքը գալիք հուժկու հանրահավաքների ալիքը չեզոքացնելն էր:

Սերժ Սարգսյանը փորձում է թատերական խաղերով, դիմակահանդեսով փրկել իր իշխանական համակարգը, ինչը այսօրվա դրությամբ, խորքային գործընթացներն իմանալով, կարելի է ասել, մոտակա ժամանակներում անհնար է: Պարզապես հարցը հետևյալն է` այս համակարգը կփլվի ուժեղ խոշոր ցնցումների՞ արդյունքում, թե՞ կփլվի քաղաքական պայքարի նորմալ , ենթադրենք՝ իշխանափոխության, պայքարի նորմալ ժողովրդավարական մեթոդների արդյունքում: Եթե փորձեն տարբեր միջոցներով փրկել ստեղծված իշխանական համակարգը, որի գլուխ կանգնած է Սերժ Սարգսյանը, ապա դա հանգեցնելու է այլ տեսակի ցնցումների ու բացասական երևույթների:

Ինչ վերաբերում է ընդդիմության քառյակին՝ քառյակը քանդելուն կամ առանձին պաշտոններ առաջարկելուն, 5-6 նախարարական պորտֆելներ տալուն, ապա, բնական է, որ ՀԱԿ-ը չի գնա այդ քայլերին և չի մտնի կառավարություն: ՀԱԿ-ը կմնա միակ կազմակերպող ու կոորդինացնող քաղաքական ուժը, ինչ էլ որ պատահի:

Այս ընթացքում մնացած կուսակցությունները` հիմնականում ԲՀԿ-ն և Դաշնակցությունը, դեռ կշտկեն իրենց տեսակետները ու եթե գնան պորտֆելների բաժանման, ապա ես խնդիր չեմ տեսնում:

Ավելի հեշտ է իշխանությունների համար ժամանակավոր տեխնիկական կառավարության ձևավորումը, որից հետո առանձին տարրերի, առանձին պորտֆելների փոփոխությամբ կարող են ձևավորել մի կառավարություն, որն անպայման կերաշխավորի այսօրվա գործող իշխանությունների անվտանգությունը նախագահական ընտրություններին ընդառաջ, Սերժ Սարգսյանի իրավահաջորդի ընտրությունը:

Պարո՛ն Կարախանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ իմաստ ուներ կոալիցիայից դուրս գալը, եթե այսօր էլի օրակարգում է ԲՀԿի կոալիցիայում հայտնվելու հարցը, և բացառված չէ, որ ԲՀԿն ու ՀՅԴն ստանան պորտֆելներ, քանի որ խոսվում է համազգային կառավարության մասին:

-Այդ ամենը բնական է: Այն ժամանակ, երբ կոալիցիայում էին, ոչ մեկը չէր կարող մտածել, որ կոալիցիայից կարող էին դուրս գալ, դառնալ ընդդիմադիր կամ մասնակցել ակտիվ ընդդիմադիր շարժմանը: Իհարկե, առաջարկներ կան, բայց դեռ այդպիսի հարց չկա: Իրենք հավասարակշռված կընդունեն իրենց որոշումները և դիրքորոշումը կասեն: Բայց բնական է, որ բոլորը հասկանում են, որ միասնական պայքարը բերում է իր արդյունքները:

Այնուամենայնիվ, որքան էլ քննադատենք, ասենք, որ մեկ գործոնը հիմք հանդիսացավ, մյուս բաղադրիչ տարրերը շաղկապված էին արտաքին զարգացումներով պայմանավորված, բայց հիմնական մասը շատ սկզբունքային և վճռորոշ հանդիսացավ, որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի ասել, որ դա ոչ մի նշանակություն չունի և այլն, և այլն:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930