Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով

Ապրիլ 06,2014 23:29

ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան բարձր հովանու ներքո ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում ապրիլի 20-ին, ժամը 19-ին Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա համերգ «Երաժշտությունը համախմբում է մեզ» կարգախոսով: Համերգի ընթացքում առաջին անգամ հայ կոմպոզիտորների երգերը կհնչեն ֆրանսերենով: Համերգին մասնակցում են ճանաչված և սիրված հայ երգիչ-երգչուհիներ՝ Սոնա Շահգելդյան, Էրիկ, Էմմա Պետրոսյան, Մերի Մնջոյան, Նարեկ Մակարյան, Էմմա Ասատրյան, Վարդան Բադալյան և այլ կատարողներ: Համերգը կվարեն Ավետ Բարսեղյանը և Հայկ Պետրոսյանը:

Համերգի կենդանի երաժշտությունը կապահովի Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան:

Համերգի կազմակերպիչներ՝ Երևանի պետական համալսարանի «Մասս մեդիա» գիտակրթական կենտրոն և «Հայկական Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպություն:

Ծրագրի հեղինակ՝ Հասմիկ Առաքելյան:

Բեմադրող ռեժիսոր՝ Տարոն Կոխլիկյան:

Գործընկերներ՝ Երևանի քաղաքապետարան և Հայաստանի հանրային հեռուստաընկերություն:

Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի Հայաստանի 5 դպրոցներում իրականացվող «Խորացված ֆրանսերեն» ծրագրին, կտպագրվեն նոր մեթոդով ֆրանսերեն դասագրքեր

«Հայկական Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930