Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի ունեցավ Քեսաբի հայերին աջակցության ձեռնարկ

Ապրիլ 06,2014 22:29

Ռուսատանյան հասարակայնության ձեռնարկը, որը զորակցություն հայտնեց Քեսաբի հայերին և սիրիացի ժողովրդին, տեղի ունեցավ ապրիլի 4-ին, Մոսկվայի Գորկու զբոսայգու «Հայդ պարկում»: Ձեռնարկի կազմակերպիչներն էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի հայ երիտասարդության ընկերակցությունը:RIAN_2407960

Միջոցառման ժամանակ ելույթ ունեցած հասարակական և քաղաքական գործիչները դատապարտեցին Սիրիայում միջազգային ահաբեկչությունը և անօրինական զինված խմբավորումներին Թուրքիայի աջակցությունը:

«Երիտասարդ Ռուսաստան» համառուսաստանյան շարժման նախագահ Մաքսիմ Միշչենկոյի խոսքերով, հայ ժողովուրդը, որը քսաներորդ դարում ցեղասպանության է տեսել, Քեսաբում նորից բռնության ենթարկվեց, իսկ Սիրիայում իրավիճակի հետագա ապակայունացումը վտանգելու է ողջ տարածաշրջանի քրիստոնեական բնակչությանը:

Ելույթ ունեցողները աջակցություն հայտնեցին Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների ջանքերին, որոնք ուղղված են սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նշեց, որ ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ պետք է հետաքննություն սկսեն խաղաղ բնակչության նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ և մեխանիզմներ ստեղծեն, որոնք կերաշխավորեն իրենց պատմական բնակության վայրեր Քեսաբի բնակչության վերադարձը:Акция российской общественности, осуждающая захват города Кесаб

Միջոցառման մասնակիցները ընդունեցին դիմում, որում դատապարտվում է միջազգային ահաբեկչությունը և հակամարտող կողմերին կոչ է արվում բոլոր հարցերը լուծել խաղաղ միջոցներով:

Սիրիական Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ

Ռուսաստանյան հասարակայնության միջոցառման մասնակիցների դիմումը

 2014 թ. մարտի 21-25–ը սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքը և նրա հարակից բնակավայրերը ենթարկվեցին միջազգային ահաբեկչական խմբերի հարձակմանը: Տանգապեցնում է այն, որ Սիրիայի տարածքում գործող այդ խմբերին աջակցություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում և Թուրքիան: Հավանաբար այդ երկրում որոշել են ավարտին հասցնել իրենց հարևանությամբ գտնվող հայաբնակ շրջանի էթնիկ մաքրումը, այնպես, ինչպես դա փորձել են 1909 և 1915 թթ.: Հայերի Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի և միջազգային հանրությունը մարդկության պատմության  մեջ այդ ողբերգական տարելիցը նշելու է նման հանցագործությունները կանխելու նպատակով: Բայց, ցավոք, պատմությունը կրկնվում է: Մենք ականատեսն ենք դառնում ծայրահեղական խմբերի կողմից խաղաղ բնակչության վրա հարձակման, տեղահանության և էթնիկ մաքրումների:

Մենք, ռուսաստանյան հասարակայնության ներկայացուցիչների ձեռնարկի մասնակիցներս, հայտարարում ենք.

– վճռականորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնող հարձակումները Քեսաբի և Սիրիայի այլ շրջանների խաղաղ բնակչության վրա և զորակցում  ենք  Քեսաբի բնակչությանը,

– դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կիրառումը, առանձին ազգային և կրոնական խմբերին իրենց պատմական բնակության վայրերից արմատախիլ անելու նպատակով կիրառվող էթնիկ մաքրումների փորձերը,

– հակամարտության կողմերին կոչ ենք անում բոլոր ներպետական և միջպետական հակասությունները լուծել խաղաղ միջոցներով` պահպանելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները,

– աջակցում ենք սիրական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների միջազգային ջանքերը,

– կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, այլ միջազգային կազմակերպություններին և առաջատար պետություններին ստեղծել Քեսաբի իրադարձությունների հետաքննման մեխանիզմներ, կանխել բռնության կիրառման կրկնությունը և պայմաններ ստեղծել իրենց տներ խաղաղ բնակչության վերադարձի համար,

– կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը հումանիտար օգնություն ցուցաբերել Քոսաբի տեղահանված խաղաղ բնակչությանը, որը ժամանակավորապես գտնվում է Սիրիայի հարևան շրջաններում և օգնության սուր կարիք ունի:

 

Մոսկվա,

4-ը ապրիլի 2014      

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930