Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կձեւավորվի «Անկախության հռչակագի՞ր» , «Եվրոպական ասոցիացիա՞», թե՞ այլընտրանքային նոր կուսակցություն

Ապրիլ 06,2014 17:28

«Հրազդան» հյուրանոցի դահլիճում այսօր հավաքվածների մեջ էին ճանաչված իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական կազմակերպությունների պատասխանատուներ, նախկին պաշտոնյաներ, լրագրողներ, բնապահպանական շարժման ակտիվիստներ:

Ինչպես Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց, նպատակը համարժեք պատասխան տալն է այն իրողություններին, որոնց մասին հանրությունը ցանկանում է լսել. Քեսաբ, Մաքսային միություն, Ուկրաինա: Ըստ նրա՝ Հայաստանը որպես պետություն, եթե կան արձագանքներ, ապա ձայնակցում է, նրա ձայնը գոյություն չունի:

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, հավաքի նպատակն էր ներգրավվել մարդկանց, որոնք կողմորոշված են դեպի Եվրոպական կառույցները. «Ամենադժվարը սկսելն է, եւ հիմա մենք սկսում ենք»:IMG_3514

Ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն  իր ելույթում անդրադարձավ ինֆորմացիոն դաշտին, որում թե ընդդիմությունը, թե դիմությունն է գտնվում: Ըստ նրա, ինֆորմացիան ծածկված է ռուսական ազդեցությամբ, եւ այլընտրանք կարծես գոյություն չունի:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս հավաքը նմանեցրեց ապրիլի ութի դիմադրության հավաքի հետ: Նա ասաց, որ վտանգված է Հայաստանը, մենք հայտնվել ենք  անկախության կորստի առաջ: Եվ վիճակը նման է սովետական տարիներին, երբ ռուսները  հոկեյ էին խաղում, իսկ մենք ասում էինք` մերոնք են խաղում:

Քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանի դիտարկմամբ էլ, ունենք մարդկանց մի խումբ, ավելի լայն զանգված, որը Մաքսային միությունից  բացի, այլ կյանք չի պատկերացնում: Ըստ քաղաքագետի, Ռուսաստանը գնում է կործանման, եւ երբ վաղը չի լինի այդ երկիրը, կրկին փլատակների տակ հայտնվելու վտանգն է սպառնալու Հայաստանին:IMG_3527

Գրող, մտավորական Վահրամ Մարտիրոսյանն առաջարկեց կուսակցություն ստեղծել ոչ ստանդարտ անուններով, մասնավորապես՝ «Եվրոպական ասոցիացիա», ինչը կողմնորոշում կարտահայտի:

Նա ասաց, որ որեւէ  կուսակցության մեջ չի եղել, բայց ստեղծվելու դեպքում կմտնի դրա շարքերը:

Ավետիք Իշխանյանն ասաց, թե շատ լավ կլինի, որ այդ այլընտրանքային ուժն անվանվի «Անկախության հռչակագիր»:

Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանի խոսքն ավարտվեց ծափերով: Նա ասաց, որ չունենք իշխանություն, ինքնիշխանություն, արտաքին քաղաքականություն. «Ավարտվում է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից կատարյալ դիկտատուրան»: Ըստ նրա ելույթի, քաղաքական համակարգը կազմում են ոչ միայն կուսակցությունները, այլ նաեւ լրատվամիջոցները: Ըստ անվտանգության ծառայության նախկին պետի, նույնպիսի քրեաօլիգարխիկ համակարգ է ստեղծված Ռուսաստանում, եւ Ռուսաստանը չպետք է նույնացնել Կրեմլի հետ, հանցագործ պուտինիզմի հետ, որը որպես երեւույթ ոչ միայն դատապարտելի է, այլ`հակապատմական է:

Մտահոգիչն, ըստ նրա, այս համակարգի դեմ դուրս գալով կորուստները նվազեցնելն է:IMG_3525

Քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանի ելույթն ամենակարճն էր, ըստ նրա՝ առաջին քայլերից մեկը քաղաքական ուժերի «գույքագրումն» է, իրավիճակը փրկելը մինչ  այդ իրավիճակում հայտնվելը. «Քաղաքականությունն այնպիսին է, որ պետք հնարավորինն օգտագործես»:

Լրագրող Գայանե Առուստամյանը խոսեց բացառապես տեղեկատվական հոսքերի, լրատվամիջոցներ մասին, որոնք հսկողության տակ են վերցված:IMG_3512

Ապատեղեկատվության դեմ պետք է միասնական մարմին ստեղծելով պայքարել, ըստ նրա «մեռած պատերազմի» մեջ ենք, եւ իսկական դիակները մեր բնակարաններն են նետվում մեդիա դաշտից: Բերեց ամենաթարմ օրինակը.լուրը՝ իբր հազար հինգհարյուր գրոհային Արցախից Քեսաբ է գնացել: Իսկ նման հոսքերին հակադարձում չկա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    Друзья! Займитесь более полезным делом: например– выращиванием огурцов.

  2. Կարեն says:

    Դե, արի մի ասա` գրանտակերներ. դուք ուր, Եվրոպան` ուր: Վաղը Ռուսասատնից փող ստանաք` Մաքսայինի մասին եք երգելու: Վախում եք` փողը կտրի Եվրոպան. էս ա ընդամենը:

  3. Karen says:

    Դե արի մի ասա. գրանատկերներ: Վաղը Ռուսաստանից փող ստանաք` Մաքսայինի մասինե ք երգելու: Վախում են` Եվրոպան իրանց փողը կտրի:

  4. Hovik says:

    արթնանըմ են թե արթնացրին: բա ինչու հրավերք չի եղել գոնե հրապարակային

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930