Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականի երեք անդամներ՝ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, Հրաչ Հովհաննիսյանը՝ 80 կգ եւ Մաքսիմ Մանուկյանը՝ 85 կգ, դուրս են մնացել մեդալների համար պայքարից: Բորանյանը պարտվել է հենց առաջին գոտեմարտում, Հովհաննիսյանն ու Մանուկյանը կարողացել են երկուական մրցափուլ անցնել: Սակայն նրանց պարտության մատնած մրցակիցները չեն կարողացել հասնել եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ