Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Այսօր Հայաստանից մրցագորգ մտել է չորս ըմբիշ՝ Վարշամ Բորանյանը (71 կգ քաշային կարգ), Արսեն Ջուլֆալակյանը (75), Հրաչ Հովհաննիսյանը (80) եւ Մաքսիմ Մանուկյանը (85):
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Վանտաաի մրցագորգում արդեն տարել է չորս հաղթանակ՝ խորվաթ Նեվեն Զուգայի, ավստրիացի Ֆլորին Մարշլի, շվեդ Պատրիկ Ռոսենգրեմի, դանիացի Մարկ Մադսենի նկատմամբ եւ մտել երզափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար այսօր երեկոյան գոտեմարտելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չիկիրկինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ wrestlingarena.info-ի