Երեկ «Civic Participation Development Center» ՀԿ-ն, նախագահ՝ Մերի Մարգարյանի գլխավորությամբ, Նոր Խարբերդ համայնքում կազմակերպել էր ակցիա՝ ի պաշտպանություն Քեսաբի հայությանը և քրիստոնյա ժողովրդին: Ակցիան յուրահատուկ և տարբերվող էր իր տեսակով, քանի որ մասնակիցները երեխաներն էին, իսկ ամենափոքրիկ մասանկիցը մեկուկես տարեկան Նարեկն էր: Մասնակից բոլոր երեխաները իրենց ողջ ապրումները և հույզերը, խաղաղության կոչերը փոխանցեցին թղթին՝ պատկերազարդելով խորհրդանշական նկարներով: Զարմանալի էր, բայց անգամ այդ փոքրիկ երեխաները գիտեին Քեսաբի դեպքերի մասին գրեթե ամեն ինչ, նրանք հետևում են և կոչ անում ամբողջ աշխարհին վերջ տալ պատերազմներին, չարությանը, անհադուրժողականությանը և խնդրում համայն մարդկությանը լինել բարի: Ահա սրանք էին այն մտքերը, որոնք արտաբերում էին երեխաները և անթաքույց սրտի խորքում երազում, որ աշխարհում այլևս պատերազմներ չլինեն:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր երեխայի մեջ պետք է դեռ փոքր տարիքից սերմանել բարություն, խաղաղություն, մարդասիրություն, լավատեսություն, չէ՞ որ երեխաներն բոլորիս համար այն թանկ և խոցելի էակներն են, ովքեր ունեն մեր պաշտպանության կարիքը և միևնույն ժամանակ մենք ինքներս պարտավոր ենք նրանց մեջ բարձրացնել այն գիտակցումը, որ բոլորն ունեն խաղաղ ապրելու, կրթվելու, երջանիկ լինելու և մի շարք այլ հատկանշական անքակտելի իրավուքներ: Կոչ եմ անում բոլորին, լինի դա ընտանիքում, դպրոցում թե Ձեր շրջապատում, միշտ երեխաներին դաստիարակեք բարության և հումանիստական որակներով»,- ասաց CPDC ՀԿ-ի նախագահ՝ Մերի Մարգարյանը:
«Civic Participation Development Center» ՀԿ