«Որքան էլ անակնկալ էր այս պահին Տիգրան Սարգսյանի հրաժարականը, այնուամենայնիվ՝ նա վաղուց պետք է հրաժարական տար, բայց հարց է՝ ո՞վ պետք է լինի հաջորդ վարչապետը. սա է վախենալու: Սերժ Սարգսյանը ո՞ւմ պետք է բերի, ո՞վ կհամաձայնի կիսամեռած երկրի տնտեսությունը ղեկավարել, ո՞ր նորմալ անձնավորությունը այդպիսի ռիսկի կդիմի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:
Նրա դիտարկմամբ՝ վարչապետի հրաժարականի հարցում Պուտինի «մատը խառն է», քանի որ Պուտինի ազդեցությունը Հայաստանում հիմա շատ ավելի մեծ է. «Անշուշտ, Հայաստանը միշտ է լավ եղել Ռուսաստանի հետ, պարզապես վերջերս մեծ թափով ենք մտել իրենց ազդեցության տակ, և ես վստահ եմ, որ Պուտինը պետք է թելադրի ամեն ինչ, խրատի:
Հայաստանը վերջացել է. երանի ես սխալ լինեմ, բայց ես մտածում եմ, որ Պուտինը հիմա, դժբախտաբար, ավելի մեծ ազդեցություն պետք է ունենա Հայաստանի մնացորդների վրա: Մենք այլևս ազատ չենք: Ամեն օր լուրերով հետևում ենք, թե ինչ խայտառակ վիճակում ենք»,- ասաց նա:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: