Հայաստանցի 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում իսկական սենսացիայի հեղինակ դարձավ:
Պոկում վարժությունում 103 կգ ծանրաձողին առաջին մոտեցումը ձախողելուց հետո, նա երկրորդում բարձրացրեց 105, երրորդում՝ 109 կգ: Դա ոչ միայն ուժեղների խմբում ամենացածր արդյունքն էր, այլեւ ավելի ցածր, քան «B» խմբի առաջին հորիզոնականը զբաղեցրած մարզիկի ցուցանիշը:
Սակայն հայ ծանրորդը «բացվեց» հրում վարժությունում: Միմյանց հետեւից սանձելով 140, 145 եւ 147 կիլոգրամները՝ Սմբատը նվաճեց փոքր ոսկե մեդալը, իսկ երկամարտում 256 արդյունքով դարձավ նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև