Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

РИА Новости. ԱՄՆ-ը օգնել է տապալել օրինական ընտրված Յանուկովիչին. նախկին կոնգրեսական

Ապրիլ 05,2014 22:49

Ուկրաինայի ժողովրդավարացման համար վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ը մոտ հինգ միլիարդ դոլար է ծախսել, սակայն իշխանության եկավ Յանուկովիչը, որը ձեռք չէր տալիս ո՛չ Ամերիկային, ո՛չ  Եվրոպային, «Ռաշա Թըդեյ»-ին ասել է ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոն Պոլը: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«ԱՄՆ դեսպանատունն ու պետդեպարտամենտը հայտնել էին, որ վերջին տասը տարիների ընթացքում մոտ 5 միլիարդ դոլար են ծախսել Ուկրաինայի ժողովրդավարացման «զարգացման» համար: Սակայն հեղափոխությունից և մեր բոլոր մանիպուլացիաներից, ինչպես և այլ շատ տեղերում, իշխանության եկան մարդիկ, որոնք մեզ դուր չէին գալիս: Յանուկովիչը դուր չէր գալիս ո՛չ եվրոպացիներին, ոչ ԱՄՆ-ին, թեպետ մենք այդքան ակտիվ մասնակցում էինք այդ գործընթացին: Նույնը կատարվում է հիմա Սիրիայում», – ասել է Պոլը:

Նա պնդել է, որ կան ապացույցներ, որ օրինական ճանապարհով ընտրված նախագահի տապալելու գործում մեծ դերակատարություն են ունեցել Եվրոպան և ԱՄՆ-ը և կոչ արել Ամերիկային «հեռու մնալ Ուկրաինայից»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930