Լրահոս
Օրվա լրահոսը

ESC Today. Արամ MP3-ը զղջում է «Եվրատեսիլի» «մորուքավոր կնոջը» վիրավորելու համար

Ապրիլ 05,2014 22:27

Արամ MP3-ը ափսոսանք է հայտնել «Եվրատեսիլի» Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստի մասին իր արած մեկնաբանությունների համար՝ պնդելով, որ կատակ է արել:

«Եվրատեսիլի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա ասել է.

«Բացի երգիչ լինելուց, ես նաև կատակերգու եմ: Հումորն ու երաժշտությունն իրարից անբաժանելի են: Վերջերս ես հումորով որոշ արտահայտություններ ինձ թույլ տվեցի, որոնք վիրավորեցին իմ սիրելի ընկերներին և երկրպագուներին: Ես իսկապես զղջում եմ դրա համար և ուզում հստակ հայտարարել, որ ես չեմ ընդունում հոմոֆոբիան», – ասել է երգիչը՝ նշելով, որ սերը տարիք, ազգություն, կրոն և սեռ չի ճանաչում:

Կոնչիտա Վուրստը ավստրիացի փոփ երգիչ Թոմաս Նոյվիրտի բեմական կերպարի անունն է, նա իր շուրջ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ ներկայանում է կանացի տեսքով, բայց մորուքով:

Հանրային հեռուստատեսության եթերում, պատասխանելով հաղորդավարի հարցին՝ «ո՞նց ես նայում մորուքավոր կին մասնակցի կողմնորոշմանը», Արամ Mp3-ը պատասխանել էր «Ոչ նորմալ, ոչ ադեկվատ: Բայց ինձ թվում ա, մենք կկարողանանք նենց անենք, որ ինքը կողմնորոշվի տղա ա, թե աղջիկ»: Բացի այդ, մամուլի ասուլիսի ժամանակ MP3-ը իր անհանգստությունն էր արտահայտել Վուրստի հետ նույն բեմում հայտնվելու մտքից:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարություն says:

    Ճիշտ ես ասել Արամ, ու պետք չէ սեփական կարծիքը հայտնելու համար ներողություն խնդրել, որովհետև դրանք սատանիստներ են, ամոթ է,, որ Եվրապոյում այդ կարգի ՞արժեքների ՞ քարզոչությունը եսիմ որ մակարդի է հասել, ի վերջո Աստվածաշնչան , քրիստոնեկան արժեքներով ենք մենք փորձում ապրել, ոչ թե սատանիստների, փոխանակ բոլորս դրա դեմ խոսեքն, դու մի հատ էլ էդ оно-յին, ռուսերենում դա ճիշտ է ընկալվում, ներողություն ես խնդրում, վաղը մյուս օրը Եվրատեսիլի բեմում պռեզերվատիվները գլխներին մերկ բեմ դուրս կգան որպես կերպարային եշ՞երգիչներ՞ դա էլ ենք հանդուրժելու? եվրոպական անառակությունն է սա

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930