Օրերս hetq.am-ը լուր հրապարակեց, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաեւ մի վագր: Լրագրողի այցելության ժամանակ կենդանին կապված է եղել գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասել են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ականներն այդքան մեծ ուշադրություն դարձնում իրենց անվտանգությանը, այդքան վախենալու բա՞ն ունեն, որ գործն արդեն հասել է գիշատիչ կենդանիներով պաշտպանվելուն: Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես կարծում եմ, առյուծներ, վագրեր պահելը կուսակցական պատկանելության խնդիր չէ: Դա մարդկանց ճաշակի հարց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դե քանի որ գալուոսի ,, զոոպարկը,, հագեցած է մանր թրթուրավորներից մինչև գիշատիչներ` ուստի և, այո’, ճաշակի խնդիր է…
իսկ. կոկորդիլոս չեն ուզում պահել