Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ-ը նաեւ պահպանակներ է բաժանել ու իրազեկել

Ապրիլ 05,2014 19:50

Aravot.am-ը  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանից հետաքրքրվեց արդյոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրազեկման միջոցառումներ կազմակերպվո՞ւմ են, մանավանդ ինքը նման երկարամյա փորձ ունի:  Մեր զրուցակցին հիշեցրինք, որ 2005-ին Երեւանի պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի հետ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի բեմադրության ժամանակ պահպանակներ էին բաժանել հանդիսատեսին՝ «ՁԻԱՀ-ը մե՛ր խնդիրն է» կարգախոսով: Պարոն Տեր-Հովակիմյանը հիշեցրեց, որ այդ օպերայում Ֆիգարոյին ՄԻԱՎ վարակակիր էին ներկայացրել՝ հասարակության ուշադրությունը առողջ ապրելակերպի ու հիգիենայի տարրական կանոնների պահպանման վրա բեւեռելու նպատակով:

Նա հավելեց, որ ՀԵՀ-ը քանիցս նման ծրագրեր է իրականացրել: Ըստ Տեր-Հովակիմյանի, անցյալ  «Գլոբալ» հիմնադրամից իրենք դրամաշնորհ էին ստացել՝ 29000 միգրանտի ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի մասին իրազեկելու համար:  «Ինչ մեղքս թաքցնեմ, այդ ընթացքում էլ են պահպանակներ տրվել…Ընդհանրապես պետք է փոխել վերաբերմունքը.  պահպանակը եւս հիգիենայի միջոց է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Էդ միավ, ձիահ չարտասանվող, զզվելի բառերի փոխարեն կարգին համարժեքներ մտածեք էլի…..ինչքան նողկալի բառեր են….մի 20 տարի առաջ էդ ձիահի տեղը ոմանք առաջարկեցին դավ` դիմադրության անկման վարակ….շատ դիպուկ….տո հենց սպիդ ձեւով էլ կարելի ա, առանց մեծատառերի….բայց ոչ ձիահ….մարդ քիչ ա մնում որձկա….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930