Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլ 05,2014 19:36

Ապրիլի 4-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան սրահում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանի հանդիպումը Բրյուսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվող միջոցառումները:

Ելույթից հետո նախարարը պատասխանեց համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: Հնչած հարցերը վերաբերում էին հայաբնակ Քեսաբում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությանը: Հարցեր հնչեցին նաև հայ ինքնության և հայոց լեզվի պահպանման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930