Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՀ տնօրեն. «Դրամաշնորհ եւ թոշակ ստացողները միայն ՀՀԿ-ականներ չեն»

Ապրիլ 05,2014 19:28

Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում այսօր  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր- Հովակիմյանը խոսեց կառույցի նպատակներից եւ առաքելությունից, ասաց՝ հպարտ է, որ ՀԵՀ-ը իր նմանը չունի հանրապետությունում: Պարոն Տեր-Հովակիմյանը նշեց, որ ՀԵՀ-ի դահլիճները երիտասարդական նախաձեռնությունների տրամադրվում են անվճար: Ինչ վերաբերում է, Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնին, հավելեց, թե այստեղ 90 երիտասարդական ծրագիր են իրականացրել, 15000 երիտասարդ է այցելել Ծաղկաձորի երիտասարդական կենտրոն:

Համաժողովին անդրադարձ եղավ նաեւ ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին, որ շրջանակում  ֆինանսական աջակցություն է տրամադրվում մրցութային հիմունքներով:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ քանի՞ ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ ոչ ՀՀԿ-ական երիտասարդի է ֆինանսական աջակցություն տրամադրվել մինչ այժմ:

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանն ասաց, որ հիմնադրամ մտնող երիտասարդների քաղաքական նախասիրություններով չեն հետաքրքրվում: «Ես նման հաշվառում չեմ վարում, եթե վարեի,  մեծ սիրով կպատասխանեի ձեր հարցին»,-ասաց նա: Նման պատասխան տվեց նաեւ ՀԵՀ-ի կրթաթոշակ ստացող ուսանողների մասին. «Բացառվում է, որ կրթաթոշակ ստացողները լինեն միայն ՀՀԿ-ականներ»:

Նա հավաստիացրեց, որ չորս տարի է ՀԵՀ-ի գործադիր տնօրենն է, երբեւէ ընտրություններում չի հրահանգել քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930