ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում խմբային պարաշյուտացատկի աշխարհի ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ, որում 222 պարաշյուտիստներ միաժամանակ ցատկել էին 5486 մետր բարձրությունից, գերմանուհի Դիանա Պերիսը զոհվել է:
Բեռլինցի 46-ամյա էքստրեմալի հիմնական պարաշյուտը բացվել է ուշ՝ գետնին շատ մոտ, ինչի պատճառով պահեստային պարաշյուտը չի հասցրել գործել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ