Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գոյություն չունի լավ կամ վատ հանդիսատես, նրան հասցնում են իր լավ կամ վատ վիճակին». ռեժիսոր

Ապրիլ 05,2014 19:01

Ապրիլի 6-ին՝ ժամը 16:30-ին, Մոսկվա կինոթատրոնում կկայանա 2014թ. հունվարին նկարահանված «Համար 6» կինոկատակերգության պրեմիերան:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆիլմի  պրոդյուսեր Դավիթ Թադևոսյանը՝ տեղեկացնելով նաև, որ ֆիլմում նկարահանվել են Լևոն Հարությունյանը, Սամվել Օհանյանը, Վարուժան Մանուկյանը, Արթուր Մկրտչյանը, Ջուսը, Ալիկ Հակոբյանը, Մարջան Ավետիսյանը, Գագիկ Շամշյանը և ուրիշներ:

«Դերասանական կազմն ընտրելիս հիմնականում նախապատվությունը տվել ենք մեր ընկերներին և բոլորովին միտում չենք ունեցել ընտրելու այս կամ այն դերասանին, որը կարող էր «կասսա բերել», և արդյունքը գոհացուցիչ է»,- ասում է պրոդյուսերը:

Դերասան Ալիկ Հակոբյանն էլ, անդրադառնալով Գագիկ Շամշյանի կերպարին, ասաց, որ նա լրագրողի կերպար է մարմնավորում, և բացատրեց, թե ինչու են ընտրել հենց նրան. «Քանի որ Գ. Շամշյանն «ամենասիրված» լրագրողն է Հայաստանում, որոշեցինք նրան այդ դերը տալ: Կարող էինք որևէ այլ լրագրողի վստահել այդ կերպարը, բայց հանրության կեսը չէր իմանա, որ նա իսկապես լրագրող է, կամ կարող էր այդ կերպարը խաղալ որևէ պրոֆեսիոնալ դերասան, բայց դա նույնը չէր լինի»:

Ինչ վերաբերում է ֆիլմի ասելիքին, Ա. Հակոբյանն ասաց, որ այն միայն հումոր է և բոլորովին «հետին մտքեր» չունի. «Քաղաքական որևէ տարր չկա այստեղ, պարզապես, այսօրվա մեր կյանքն է: Եթե, ասենք, իրականության մեջ կան սիրված կամ չսիրված, անհաջող կամ անգրագետ օլիգարխներ, ապա ֆիլմում էլ կան»,- ասաց դերասանը:

Ինչո՞ւ հենց կատակերգություն:

«Մենք նախընտրում ենք կատակերգություններ նկարահանել, որովհետև, անկախ ամեն ինչից, դասական ֆիլմ նկարահանելու համար նախ երկար ճանապարհ է պետք անցնել, բացի այդ, մեր ժողովուրդն այսօր այնպիսի լարված հոգեվիճակում է, որ հումորը չէր խանգարի,- ասում է Ա. Հակոբյանը,- կարող են գալ, դիտել ֆիլմը, մի քիչ լիցքաթափվել ու գնալ և ուրախ գնալ, ոչ թե, ասենք, «տղան չառավ աղջկան, ինչո՞ւ չառավ»… Առանց այդ էլ ողջ ազգն այդ խնդիրներն ամեն օր տեսնում է սերիալներով»:

Ֆիլմի ռեժիսոր Էդուարդ Շահնազարյանն էլ գտնում է, որ մեր օրերում ամենադժվարը հումոր նկարելն է. «Եթե լուրջ ֆիլմ նկարելիս ջանք չես խնայում, ապա հումոր նկարելիս այդ ջանքերին գումարվում են և այն ջանքերը, որ հումորդ ցածր չլինի, իսկ ցածր հումորով չես գոհացնի հանդիսատեսին: Եվ, ընդհանրապես, գոյություն չունի լավ կամ վատ հանդիսատես, նրան հասցնում են իր լավ կամ վատ վիճակին: Մենք աշխատել ենք այնպես անել, որ ամեն մի հանդիսատես կարողանա իրենը քաղել այստեղից»,- ասաց ռեժիսորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930