Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Բերդի տարածաշրջան
Ապրիլի 5-ի առավոտյան, ժամը 7-ն անց 50-ի սահմաններում «Առավոտի» թղթակիցը միացավ Երեւանից երկու միկրոավտոբուսով ժամանած լրագրողների խմբին, որը Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ավտոճանապարհով մեկնեց Բերդ : 54 կմ երկարությամբ ճանապարհից շուրջ 45-ը խճապատ է, եւ այդ հատվածը հաղթահարեցինք մեկ ժամ 40 րոպեում: «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրից մինչեւ Իջեւան քաղաք 14 կմ երկարությամբ հատվածում հանդիպեցինք պետավտոտեսչության 8 ավտոմեքենայի: Ծառայություն իրականացնող պետավտոտեսչության պարեկախումբ տեսանք նաեւ Իծաքար գյուղի մոտ:
Բերդ քաղաքում մեզ հանձնվեցին Սերժ Սարգսյանի այցի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պատրաստած հաղորդագրությամբ թերթիկներ: Նաեւ մեզ հայտնի դարձավ, որ նախագահի այցի մասին նկարահանված կադրերը հեռուստաընկերություններին տրվելու է հիշյալ վարչության կողմից, լրագրողները ներկա չէին լինելու Բերդի տարածաշրջանի համայնքներ նախագահի այցին: Ուստի նպատակահարմար չգտանք լրագրողական մեծ խմբի հետ լինել Բերդի տարածաշրջանի բնակավայրերում, ուր այդ օրը, ավելի ուշ, պետք է լինեին Սերժ Սարգսյանն ու նրան ուղեկցող պաշտոնատարները: Մենք նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության աշխատակցին ասացինք, որ ցանկանում ենք ներկա լինել Բերդի բժշկական կենտրոն նախագահի այցին: Նշենք, որ նախօրոք այդ վարչությունում գրանցվել էինք, որպեսզի կարողանանք լուսաբանել Սերժ Սարգսյանի այցը: «Առավոտի» թղթակցին այդ հնարավորությունն ընձեռվեց:
Մինչ այդ Սերժ Սարգսյանը ,նրան ուղեկցող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւ ուրիշներ այցելել են Բերդի թիվ 2 մանկապարտեզ, որը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի 119.4 միլիոն դրամով նորոգվել է, հագեցել գույքով: Նախագահը նաեւ այցելել է Բերդի Սուրբ Գեւորգ եկեղեցու շինհրապարակ:
Կարդացեք նաև
Բերդի բժշկական կենտրոն կատարած այցի ժամանակ Ս. Սարգսյանը ծանոթացավ բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման եւ արդիականացման աշխատանքների ընթացքին: Առողջապահական կենտրոնում ներդրումները կազմելու են շուրջ 957 միլիոն դրամ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` նախագահն այդ օրը պետք է լիներ նաեւ Պառավաքարում, ծանոթանար Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարարական աշխատանքների ընթացքին, այցելեր Պառավաքարի գումարտակ, գյուղի վերակառուցված համայնքային կենտրոն, Ներքին Կարմիրաղբյուրում ներկա գտնվեր նորակառույց համայնքային կենտրոնի բացմանը, Տավուշ գյուղում քննարկեր ոռոգման համակարգի խնդիրները, Նավուրում ծանոթանար Բերդ-Իծաքար-Գանձաքար- Իջեւան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահն ինչ էր ուզում տեսնել Բերդի տարածաշրջանում և ինչ տեսավ, երևի թե այս հարցի պատասխանն ամփոփված կլինի այցի արդյունքներով կայացվելիք որոշումների մեջ: Հույս ունենաք, որ ՀՀ նախագահը Տավուշի մարզպետից բացատրություն կպահանջի գյուղատնտեսության ոլորտի ծայրահեղ ծանր վիճակի և աննպատակ ծախսված գումարների, քաղաքաշինության ոլորտի փոշիացված գումարների, Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վտանգավոր մասի շրջանցիկ հատվածի կառուցման անիմաստության և արագ աճող արտագաղթի համար, եթե իհարկե այս իրավիճակի մասնակից և մարզպետի հովանավոր Արմեն Գևորգյանը հերթական անգամ թևերը չփռի նրա վրա: Նախագահի այցի ժամանակ հերթական անգամ անխափան գործեց մարզպետի կողմից նախապես պատրաստված սցենարը՝ ՞ամեն ինչ լավ է, շնորհակալ ենք հատկացված գումարների համար, առկա խնդիրները լուծվում են՞ և այլն: Տավուշեցիները վաղուց արդեն համակերպվել են այն իրողության հետ, որ իրենք պետք է խնդիրների մասին բարձրաձայնելու փոխարեն բավարարվեն միայն ռեժիսորի կողմից բաժանված դերերի կատարումով՝ իրոք որ աշխարհը բեմ է, մարդիք դերասան:
Արա էսինչ խելոք դեդեկտիվ խաղացին էսօր մեր մարզում:Առաջինը իրա էսկորդը ու Ղուլին ուղարկեց Պառվաքարի ճամփով ,ինքը վերտալյոտով իջավ Նավուրում ու ընդե նստելով իրա ավտոյում իջավ Բերդ `յանըմ անցելա էդ վտանգավոր ճամփով:Կամ Բերդցիներին ուզում են ապացուցել որ ճանփեն անվտանգա,կամ էլ նախագահը ճշտեց որ թուրքերը չկրակեցին գիդենալով որ նախագահը էսկորդում չի:Ղուլն ու իրա խորհրդականը վայ թե մաքուր են,իրանք հո տեղյակ չեն ,որ առաջինը էսկորդում չեր:Մեր Ղուլը էլի տակից դուրս կգա,բայց աչքիս նախագահը Ղուլից շուստրիա:
Գովելի է որ ՀՀ նախագահը,փոխվարչապետը հաշվի են առնում Առավոտի հրապարակումները և արձագանքում մարզում բարձրացված խնդդիրներին:Անհասկանալի է նրանց վերլուծությունները և հետագա գործողությունները առկա խնդիրներին:Բնական է,որ մարզպետ Ղուլարյանը նախագահի մեքենայում առանձնազրույցի ժամանակ անմեխսունակ հրեշտակի կերպարով հանդես եկավ և նրա հովանավորներ երկու նախարարները մոխրագույն կարդինալի գլխավորությամբ կարողացան սրբացնել իրենց հովանավորյալ մեղսակցին:Գագաթնակետը վերանորոգվող հիվանդանոցը ՊՆ հոսպիտալին հանձնելու առաջարկն էր,որի վերանորոգման գումարների չարաշահումները ՊՆ-ում կկոցկվեն: