Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովուրդը պաշտոնյայի միս է սիրում». Փոխնախարարը՝ վարչապետի հրաժարականի մասին

Ապրիլ 05,2014 17:57

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը վստահեցնում է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը նրա անձնական որոշումն ու նախաձեռնությունն էր: Փոխնախարարը վրդովվել է արդեն նախկին վարչապետին քննադատող լրատվությունից. «Մեդալն ունի երկու կողմ, սոցիալական ցանցերով հետեւում եմ, լավ էդ մարդը ոչ մի լավ բան չի արե՞լ: Ապշում ես, չի կարող ամբողջը վատ լինել, չի կարելի էդքան թույնով լցվել, հասկանո՞ւմ եք ինձ: Ես սա ձեզ չեմ ասում, ինձ եմ ասում, բոլորին եմ ասում, իսկ ո՞վ է ասել, որ ձեր առօրյա գործունեության ընթացքում դուք ամեն ինչ կարողանում եք, ամեն ինչ ստացվում է»:

Հարցին, թե ինչու էր վարչապետի հրաժարականի նախաձեռնությունը գաղտնի պահվում, փոխնախարարն ասաց. «Չե, հո բան չի, ամեն ինչ փռենք սեղանին, ասենք սենցա-նենցա, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, ամեն մարդ իր իրավասության շրջանակներում»: Պարոն Քարամյանը վերջում նաեւ հավելեց. «Մեր ժողովուրդը ամենաշատը սիրում է պաշտոնյայի միս, չի նայում՝ ինչ գործ է արել, համենայնդեպս, մեր կառավարությանը կոռուպցիայի հաղթահարման տեսանկյունից, ընթացակարգերի պարզեցումից, էլեկտրոնային կառավարման մասով վերջին հինգ տարիներին ահռելի աշխատանք է կատարվել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    էս փոխնախարարը երևի Հայաստանում չի ապրում ու չի տեսնում, որ վատ բաները ենքան շատ են, որ ինչ էլ արած լինի միայն վատն է երևալու, բայց մյուս կողմից էլ համոզված եմ, որ ոչ մի նշանակալի լավ բան չի արել վարչապետը իր այդ պաշտոնավարության տարիներին, ակնհայտ է, որ ժողովրդի վիճակը 2008թ. սկսած ավելի վատացել է ու դա միայն համաշխարային ճգնաժամի մեղքը չէր, թող ոչ-մեկը չկապի դրա հետ, իսկ ինչ վերաբերվում է մեդալին, ապա Տ.Սարսյանի դեպքում, որկու կողմն էլ նույն բանն են ցույց տալիս` անհաջողություն;
    Այո բոլորս էլ սխալներ թույլ ենք տալիս, սակայն մեր սխալների հետևանք ամբողջ Ազգը չի քաշում, իսկ վարչապետի դեպքում իրավիճակը այլ է, նա չպիտի սխալվի, իսկ սխալվելու դեպքում` սխալը անշտկելի չպետք է լինի կամ ազդեցություն թողնի երկրի վրա:

    Հ.Գ. Համոզված եմ, որ Տ.Սարգսյանը որպես մասնագետ լավ մասնագետ է, բայց իր կառավարման ընթացքում ինքը իր գիտելիքները երկրի համար չի ներդրել, չեմ կարծում, որ իր կառավարման տարիներին ինքը ինքնուրույն է եղել և չի էլ փորձել լինել, քանի որ կամքի արտահայտման ոչ մի նշույլ ցույց չտվեց, կարելի էենթադրել, որ նա թույլ մարդ էր, որի կարիքը Հայաստանը չուներ:

  2. Mher says:

    Ժողովրդի 90-95%-ի համար որևէ նշանակություն չունի թե ով է վարչապետը, եթե նրա վարչապետության տարիներին իր կենսամակարդակը գոնե չի նվազել:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սպորտի եւ երիտասարդության հարցերի կապանցի փոխնախարար Արսեն Քարամյանի գլխավորությամբ Կապանում իբր թե բազմաբնակարան շենքեր պիտի կառուցվեին՝ երիտասարդ ընտանիքների համար:

    ՀՀԿ-ական ռազբորկաներ և բլեֆներ՝ հայ ազգի հետ կապ չունեցող:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930