Նիստում քննարկվել է վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների ընթացքը: Վարչությունը քննարկել է հնարավոր զարգացումները:
Քննարկվել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության առաջիկա համագումարի նախապատրաստման ընթացքը:
Հայ ազգային կոնգրես