Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ ակնկալել Թուրքիայի կողմից ճնշում». քաղաքագետ

Ապրիլ 05,2014 16:48

«Թուրքիան փորձում է  դառնալ Ուկրաինային փոխարինող մի երկիր»,- այսօր՝ ապրիլի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ այն հնարավոր դիրքերը, այն ազդեցությունը, որն այսօր Թուրքիան կորցնում է Սեւ ծովի ավազանում, նա փորձելու է կոմպենսացնել կա՛մ Մերձավոր Արեւելքում, կա՛մ Հարավային Կովկասում, սակայն Անկարայի համար ցանկալի է միառժամանակ երկու դաշտում էլ ակտիվանալ:

Անդրադառնալով քեսաբյան դեպքերին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ պետք չէ ակնկալել Թուրքիայի կողմից ճնշում, քանի որ նա համարում է՝ այն բոլոր մեկնաբանությունները, որ արվել են պետքարտուղարության, ՄԱԿ-ի, ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից բավական էր  այդ գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար.

«Իրականությունն այն է, որ Սիրիայի կամ Քեսաբի ապագա ճակատագիրը այս պահին ակտիվորեն քննարկվում Իրան-Միացյալ Նահանգներ ձեւաչափում: Եւ որոշ չափով Իսրայելը փորձում է իր ազդեցությունն անպայման ունենալ Սիրիայի հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության վրա: Ավելի մեծ ազդեցություն այս պահի դրությամբ միջազգային հանրությունը չի կարող ունենալ Թուրքիայի վրա»:

Նա կարծում է, որ Քեսաբը Քեսաբ է միայն հայերի համար, քանի որ հակամարտությունն այն մասշտաբները չի ունեցել, որոնք առկա են եղել Սիրիայում, քանի որ Քեսաբում ներգրավված են ընդամենը մի քանի հազար մարդ.

«Աշխարհագրական տեսակետից բավական փոքր տարածքներ են եւ ռազմավարական որեւէ նշանակություն չունեն: Այլ հարց է, եթե Թուրքիան փորձի առաջ գնալ Լաթաքիա, որը Ասադի ծննդավայրն է եւ Ասադի իշխանության դասական սիրիական հենարանն է, այս պարագայում, իհարկե՛, Սիրիայի բանակը շատ ավելի ակտիվ կգործի, եւ մարդկային կորուստները կարող է մեծ մասշտաբի հասնել, բայց սանձահարել պատերազմ Սիրիայի դեմ Թուրքիայի կողմից դեռեւս ոչ մեկ հետաքրքրված չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930