Հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր մեկնարկած Եվրոպայի առաջնությունում միմյանց հետեւից փայլուն հաղթանակներ տանելով մտավ եզրափակիչ:
Գյումրեցի ըմբիշը բացահայտ առավելությունով միմյանց հետեւից պարտության մատնելով ուկրաինացի Վլադիմիր Վասիլեւին, խորվաթ Հոգաս Սինիցային, գերմանացի Ֆելիքս Ռադինգերին, կիսաեզրափակչում գոտեմարտեց նորվեգացի Մարտին Համլետ Նիելսենի հետ ու մրցավարները միավորների բացահայտ առավելության համար ժամանակից շուտ հաղթանակը շնորհեցին Արթուր Ալեքսանյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` armsport.am-ի
Կարդացեք նաև