Իսրայելում այսօր մեկնարկեցին ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Հայաստանի ծանրորդներից առաջինը մրցահարթակ մտավ 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը: Հանդես գալով «B» խմբում՝ Էլենը պոկում վարժությունում ցույց տվեց 64 կգ արդյունք, հրումում՝ 85 կգ եւ երկամարտի 149 կիլոգրամով խմբում զբաղեցրեց առաջին տեղը:
Երեկոյան պայքարի մեջ կներգրավվի տղամարդկանց մրցաշարի մեր առաջին մասնակիցը՝ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ armenianow.com-ի